11:24 | 11.07.17 | Նորություններ | 22643

    ՎիվաՍել-ՄՏՍ. Ավտոկայանատեղի համար միջնորդավճարը չի թանկացել

    ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ կարճ հաղորդագրության (SMS) միջոցով՝ ավտոկայանատեղի համար վճարման ձեւերի եւ գանձվող գումարի դրույքաչափերի սահմանումն ու դրանց փոփոխումն ընկերության իրավասության շրջանակներից դուրս են:

    «Ըստ այդմ՝ վերոնշյալի առնչությամբ ընկերությունը որեւէ նախաձեռնությամբ հանդես չի եկել:

    Համապատասխան պայմանագրի հիման վրա ՎիվաՍել-ՄՏՍ-ին վճարվող միջնորդավճարի տոկոսադրույքը մնացել է անփոփոխ:

    ՎիվաՍել-ՄՏՍ-ը որպես հեռահաղորդակցության ծառայություններ մատուցող ընկերություն, ի թիվս այլ ընկերությունների, իրականացնում է անկանխիկ եղանակով ավտոկայանատեղի համար վճարներ փոխանցելու՝ բացառապես տեխնիկական աջակցության գործառույթ»,- ասված է հաղորդագրությունում:
     
    Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետարանն օրերս հայտարարեց՝ օգոստոսի 1-ից ավտոկայանատեղի համար sms հաղորդագրության միջոցով 1 ժամվա կայանման համար գանձվող գումարը կկազմի 149 դրամ՝ նախկին 100-ի փոխարեն, իսկ մեկ օր կայանման համար նախկին 500 դրամի փոխարեն կգանձվի 748 դրամ: