09:11 | 06.07.17 | Նորություններ | 17870

«Ռոստելեկոմը» ամփոփեց մրցույթի արդյունքները

«Ռոստելեկոմն» ամփոփել է «Ես սիրում եմ «Ռոստելեկոմը», որովհետեւ…» ֆոտոմրցույթի արդյունքները՝ մրցանակներ շնորհելով առաջին երեք մրցանակային տեղերը զբաղեցրած մասնակիցներին։

Ֆոտոմրցույթը մեկնարկել էր ապրիլի 15-ին եւ տեւել մինչեւ մայիսի 31-ը, մասնակցել կարող էին միայն ընկերության ակտիվ բաժանորդները։

«Մեզ համար շատ կարեւոր է յուրաքանչյուր բաժանորդի կարծիք, ինչպես ծառայությունների, այնպես էլ սպասարկման վերաբերյալ։ Յուրաքանչյուր նամակ, առաջարկ կամ բողոք քննվում եւ ուսումնասիրվում է մեր մասնագետների կողմից։ Այսօր մենք էլ ուրախ ենք հետաքրքիր հանգստի հնարավորություն ընձեռել հավատարիմ բաժանորդներից մեկին, ով ակտիվ մասնակցություն էր ցուցաբերել ֆոտոմրցույթին», - նշեց «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

Առաջին մրցանակը՝ երկու ավիատոմս դեպի Վիեննա, շնորհվեց Գյումրի քաղաքի բնակիչ Արթուր Մելիքյանին («Ռոստելեկոմ» բաժանորդ է հանդիսանում 2013 թվականից), երկրորդ եւ երրորդ տեղերը զբաղեցրած մասնակիցները ստացան Սմարթբոքս սարքեր։