11:19 | 03.07.17 | Նորություններ | 7061

    Facebook-ը կավելացնի ինֆորմատիվ հղումների տեսանելիությունը

    Facebook-ը հայտարարել է, որ նոր թարմացում կկատարի, որի օգնությամբ կպայքարի նորությունների ժապավենում ցածրորակ հղումների դեմ:

    «Մեր հետազոտությունը ցույց է տալիս, որ Facebook-ում օգտատերերի մի մասն օրվա ընթացքում պարբերաբար տարածում է մեծ քանակությամբ հանրային գրառումներ՝ այդպիսով սփամի ենթարկելով ընկերների նորությունների ժապավենը: Մենք պարզել ենք, որ այդ հղումները սովորաբար պարունակում են ցածրորակ կոնտենտ, ինչպիսիք են քլիքների հավաքագրում, սենսացիոն լրատվություն, ապատեղեկատվություն: Արդյունքում մենք ցանկանում ենք կրճատել այդ սփամերների ազդեցությունը եւ նախապատվություն չտալ նրանց տարածած հղումներին: Այս թարմացումը վերաբերում է միայն հղումներին, այլ ոչ թե դոմեյններին, էջերին, տեսանյութերին, լուսանկարներին, չեքիններին կամ գրառումներին»,- ընդգծել են ընկերությունում:
     
    Facebook-ում նշել են, որ այս թարմացման շնորհիվ նորությունների ժապավենում ավելի շատ կերեւան ինֆորմատիվ հղումները, եւ կնվազի խնդրահարույց բովանդակությունը: