16:24 | 27.06.17 | Նորություններ | 7110

    Վաղը կմեկնարկի մոբայլ խաղերի Color Pop առաջնությունը

    Վաղը «Ամի» ակումբում «Նյու Թեքնոլոջի Էդուքեյշն Ֆոնդ» հիմնադրամը` «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության հետ համատեղ, կհայտարարեն Color Pop խաղային առաջնության մեկնարկի մասին:
     
    Color Pop առաջնությունը անցկացվում է «Էն-Թի-Ի-Էֆ» հիմնադրամի կրթական ծրագրերի շրջանակում: Միջոցառմանը կարող են մասնակցել 8-16 տարեկան այն երեխաները, որոնք հետաքրքրվում են ծրագրավորմամբ եւ նորարարություններով, իսկ առաջնությունը բաց է բոլոր խաղասերների համար:

    Մոբայլ խաղերի սիրահարներն իրենց մտքի ճկունությամբ եւ արագ կողմնորոշվելու ունակությամբ կմրցեն եզրափակիչ անցնելու համար։ Խաղի իմաստն է՝ հավաքել բոլոր օղակները, որոնք համապատասխանում են ներքեւի գծանշման գույնին եւ պայթեցնել մնացած բոլորը՝ թեթեւակի հպելով էկրանին: Պետք է ուշադիր լինել, քանի որ գծանշման գույնը պարբերաբար փոխվում է, զուգահեռ մեծանում է խաղի արագությունը եւ արագ կողմնորոշվելն ավելի է բարդանում:

    Մոտ 100 մասնակիցներից Color Pop խաղի լավագույն արդյունքներ գրանցած 10-ը կանցնեն եզրափակիչ, որը տեղի կունենա օգոստոսին: Այնտեղ նրանց կմիանան նաեւ օնլայն հարթակում լավագույն արդյունքներ գրանցած մասնակիցները: Հաղթողը կշահի ArmPhone հեռախոս: Կհաղթի առավելագույն միավոր հավաքած մասնակիցը։

    Առաջնությանը կարելի է միանալ նաեւ Facebook սոցիալական ցանցի միջոցով։

    Միջոցառման ընթացքում հիմնադրամը կներկայացնի նաեւ «Թի-Էս-Դի» ընկերության կողմից մշակված այլ հավելվածներ եւ կրթական լուծումներ։

    Color Pop խաղը խաղը կարելի է ներբեռնել Google Play-ից եւ AppStore-ից: