13:57 | 27.06.17 | Նորություններ | 30344

«Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրենը դասախոսել է AIESEC-ի համաժողովում

Հունիսի 23-25-ը Ծաղկաձորում AIESEC-ի կազմակերպած համաժողովի ընթացքում ելույթով հանդես է եկել «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը:

Նա երիտասարդներին ներկայացրել է ընկերության հաջող կառավարման գաղտնիքներն ու հեռահաղորդակցության ոլորտի զարգացումները Հայաստանում վերջին մի քանի տասնամյակների ընթացքում։

«Այսօր ես որոշ փակագծեր բացեցի եւ ներկայացրի մեր ընկերության հաջողության բանալին հանդիսացող կարեւոր ուղղությունները։ Համոզված եմ՝ այս երիտասարդներից շատերն ապագայում իրենք են նման հանդիպումներ ունենալու որպես ղեկավարներ։ Երիտասարդների համար շատ արժեքավոր են այն գիտելիքներն ու փորձը, որը կարող են փոխանցել նրանց փորձառու մենեջերները եւ դա միջազգայնորեն ընդունված գործընթաց է։ «Ռոստելեկոմը» տարիներ շարունակ համագործակցում է հայաստանյան AIESEC-ի հետ եւ շարունակելու ենք ակտիվ երիտասարդների կողքին լինել»,- նշել է «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։