17:17 | 07.06.17 | Նորություններ | 4936
Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ծառայությունների համաշխարհային ալյանսի նախագահ Իվոն Չիուն այսօր հայտարարել է, որ 2019թ. Հայաստանում ՏՏ համաշխարհային համաժողովը կանցկացվի «Թվային դարաշրջանի խոստումը պահելը» խորագրի ներքո:
Այս մասին նա տեղեկացրել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ՝ հույս հայտնելով, որ համաժողովը նոր թափ կհաղորդի Հայաստանում ՏՏ ոլորտի առաջընթացին:
Վարչապետն էլ ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը կներդնի բոլոր ջանքերը՝ համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու համար:
«Վստահ ենք, որ համաժողովի անցկացումը կխթանի Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացումը եւ նոր լիցք կհաղորդի առկա ներուժի իրացմանը: Մենք մեծ պատասխանատվությամբ կպատրաստվենք 2019թ. միջոցառմանը»,- ասել է Կարեն Կարապետյանը:
Կառավարության ղեկավարը հավելել է, որ ՏՏ ոլորտը կառավարության ուշադրության կենտրոնում է, այս բնագավառում տարեկան արձանագրվում է 20-25 տոկոսի տնտեսական աճ, սակայն, վարչապետի համոզմամբ, զարգացման ներուժը շատ ավելի մեծ է: