12:01 | 07.06.17 | Նորություններ | 20057

ՎիվաՍել-ՄՏՍ-ն Իրանից եւ Վրաստանից ժամանած երիտասարդների է հյուրընկալել

ՎիվաՍել-ՄՏՍ-ը հյուրընկալել է Իրանից եւ Վրաստանից ժամանած երիտասարդների, որոնք Հայաստանում են «Առաջնորդության դպրոցի» ծրագրով:

Երիտասարդները ծանոթացնել են Հայաստանում ձեռնարկատիրական եւ նորագույն տեխնոլոգիական զարգացումներին: Նրանք ճանաչողական այց են կատարել ՎիվաՍել-ՄՏՍ-ի գործառնական հիմնական կենտրոններ, որի շրջանակում ծանոթացել են զանգերի կենտրոնի, տեխնիկական վարչության եւ սպասարկման կենտրոնի աշխատանքային առանձնահատկություններին:

Շրջայցն ուղեկցվել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի հետ զրույցով եւ հարց ու պատասխանով:

«Ողջունելի է երիտասարդների դրսեւորած հետաքրքրությունը՝ պատասխանատու բիզնես կառավարման հիմունքների հանդեպ: Գնահատելի է հատկապես նրանց պատրաստակամությունը՝ վստահ գործելու եւ իրենց մտքերը կյանքի կոչելու հարցում: Ուրախ եմ, որ նորագույն տեխնոլոգիաների եւ կապի ոլորտում մեր երկրի փորձով կարողանում ենք օգտակար լինել նաեւ հարեւան երկրներին»,- նշել է Ռալֆ Յիրիկյանը: