Հունիսի 9-10-ը Երեւանում կայանալիք ԴիջիԹեք բիզնես ֆորումի շրջանակում PicsArt-ի եւ Ucom-ի մասնակցությամբ կանցկացվի Հայաստանում արհեստական բանականության զարգացմանը նվիրված քննարկում:

Հունիսի 10-ին՝ ժամը 12:00-ին, կայանալիք քննարկման ընթացքում կխոսվի Հայաստանում արհեստական բանականության եւ մեքենայական ուսուցման արդիականության մասին: Կներկայացնեն ոլորտի զարգացմանն ուղղված իրականացվող ծրագրերն ու այլ շահագրգիռ կողմերի հետ կքննարկեն հնարավոր համագործակցության եզրերն ու ճյուղի զարգացման հայեցակարգը։  
    
Այս տարի ԴիջիԹեք բիզնես ֆորումի գործընկերն է Microsoft ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը: