16:29 | 17.03.17 | Նորություններ | 4420
EMarketer-ի հրապարակած կանխատեսման համաձայն՝ Google-ը եւ Facebook-ն ընթացիկ տարում կարող են վերահսկել թվային գովազդի շուկայի առնվազն 60%-ը:
Ըստ զեկույցի` ԱՄՆ-ում թվային գովազդին ուղղվող միջոցներն ընթացիկ տարում կաճեն 15,9%-ով՝ կազմելով $83 մլրդ:
Google-ը կպահպանի շուկայում գերիշխող դիրքը՝ զբաղեցնելով ամերիկյան շուկայի 78%-ը:
«Որոնման համակարգերում Google-ի գերիշխող դիրքը, հատկապես մոբայլ որոնումներում, շատ դեպքերում կապված է բաժանորդների շրջանում նկատվող հետեւյալ միտման հետ՝ օգտագործել սմարթֆոնը՝ ամեն ինչ որոնելու համար՝ պրոդուկտի դետալներից մինչեւ աշխարհագրական ուղղություն»,- նշել են eMarketer-ում:
Կանխատեսման համաձայն՝ Facebook-ի աճին մեծապես կնպաստի նաեւ Instagram-ի աճող մասսայականությունը: Սպասվում է, որ հենց Instagram-ը Facebook-ին կբերի մոբայլ սարքերից ակնկալվող շահույթի ավելի քան 20%-ը: Անցած տարի այդ ցուցանիշը կազմել է 15%: Ընդհանուր առմամբ, կանխատեսվում է, որ Facebook-ի մասնաբաժինը թվային գովազդի շուկայում կաճի 20%-ով: