15:13 | 17.03.17 | Նորություններ | 15011
Beeline-ը եւ Հայաստանի գործատուների հանրապետական միությունն (ՀԳՀՄ) ամփոփել են «Ձեռնարկատիրական մտածելակերպի զարգացում» ծրագրի արդյունքները:
Ծրագիրն իրականացվում է Beeline-ի Make your mark գլոբալ ռազմավարության շրջանակում եւ նպատակ ունի զարգացնել ձեռնարկատիրական գիտելիքների ուսուցումը եւ ձեռնարկատիրական մտածելակերպի զարգացումը հայ դպրոցականների շրջանում: Ծրագրի շրջանակներում 30 ուսուցիչներ անցել են համապատասխան վերապատրաստում «Տեխնոլոգիա» դասի համար, իսկ ավելի քան 300 աշակերտ ուսուցման արդյունքում ինքնուրույն մշակել են ծրագրեր:
«Beeline-ը Հայաստանում իրակացնում է բազմաթիվ ծրագրեր «Թող քո հետք»-ը գլոբալ ռազմավարության շրջանակում։ «Ձեռնարկատիրական մտածելակերպի զարգացում» ծրագիրը հնարավորություն ընձեռեց դպրոցականներին գործնականում ձեռք բերել այնպիսի գիտելիքներ եւ հմտություններ, որոնք, օգտակար կլինեն իրենց կարիերայի պլանավորման, ինչպես նաեւ ապագայում բիզնեսի վարման եւ զարգացման գործընթացում»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։