ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջարկում է բաժանորդագրվել 4G (LTE) պլանշետների համար նախատեսված STARTTAB ինտերնետային սակագնային պլանին 24 ամսով եւ ֆիքսված ամսավճարի դիմաց յուրաքանչյուր ամիս օգտվել գերարագ 4G (LTE) ինտերնետի փաթեթից, իսկ 4G պլանշետը ստանալ 1 դրամով:
Ընկերությունում նշել են, որ սակագնային պլանին բաժանորդագրվելու դեպքում կարելի է դիտել նաեւ 16 հեռուստաալիք՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից ադապտացված SmarTVision անվճար հավելվածի միջոցով:
Հեռուստաալիքներ
«««STARTTAB» ինտերնետային սակագնային պլանն ու «SmarTVision» հավելվածը ՎիվաՍել-ՄՏՍ-ի 4G ցանցի միջոցով բաժանորդներին առաջարկվող առաջադեմ հերթական լուծումներն են: Սակագնային այս պլանը հիանալի հնարավորություն է անկախ գտնվելու վայրից՝ հաղորդակցվելու, գործարար տեղեկություններ ստանալու, ժամանցային բովանդակություն եւ լրատվական հաղորդումներ դիտելու համար: 4G ցանցից օգտվելու հնարավորությունը, գերարագ ինտերնետի ծավալը, սակագնային պլանի մատչելիությունը, հեռուստաալիքների ընտրության լայն հնարավորությունը, եւ դրանից օգտվելիս անվճար թրաֆիկն այս առաջարկն է՛լ ավելի գրավիչ են դարձնում», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: