14:09 | 16.03.17 | Նորություններ | 4302

Մարտի 17-19-ը կանցկացվի Startup Boost Weekend-ը

Մարտի 17-19-ը Հայ-Ռուսական համալսարանում կանցկացվի Startup Boost Weekend ուսանողական միջոցառումը, որի շրջանակում Հայ-Ռուսական համալսարանի եւ Հայաստանի Ամերիկյան համալսարանի ուսանողները կփորձեն միասին մշակել նոր բիզնես-գաղափարներ եւ ոլորտի առաջատար մենթորների օգնությամբ ներկայացնել դրանք:
 
Միջոցառման կազմակերպիչներն են Հայ-Ռուսական համալսարանն եւ Հայաստանի Ամերիկյան համալսարանի Ձեռներեցության եւ նորարարական տեխնոլոգիաների կենտրոնը:

Startup Boost Weekend-ին մասնակցելու են շուկայագետներ, կառավարիչներ, ծրագրավորողներ, ձեռներեցներ եւ այլն:

Լավագույն թիմերը կարժանանան դրամական պարգեւների եւ  նվերների: Մասնավորապես, առաջին տեղը զբաղեցրած թիմը կընդգրկվի EPIC Startup Incubator-ի ծրագրում, կստանա հնարավորություն ներկայացնել գաղափարը Sevan Startup Summit 2017-ում, ինչպես նաեւ կստանա $600 մրցանակ եւ գրքերի փաթեթ:

2-րդ տեղում հայտնված թիմին կշնորհվի $400 մրցանակ եւ գրքերի փաթեթ, իսկ 3-րդ տեղում հայտնված թիմը որպես խրախուսական մրցանակ կստանա գրքերի փաթեթ:

Կազմակերպիչների խոսքով՝ Startup Boost Weekend-ը կրելու է շարունակական բնույթ՝ հնարավորություն տալով ուսանողներին ստարտափ հիմնելու փորձառություն ձեռք բերել ուսումնառության ընթացքում: