ՎիվաՍել-ՄՏՍ-ը եւ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) շարունակում են աջակցել Վայոց Ձորի Մոզրով գյուղին:
Գյուղատնտեսական աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով՝ կողմերը գյուղին նվիրել են 2016թ. արտադրության ԴՏ-75 տրակտոր:
«Ավելի քան տասնմեկ տարի մեր ռազմավարության հիմնական ուղղություններից մեկը եղել է համայնքների զարգացումը: Դա պատասխանատու մոտեցման դրսեւորումներից մեկն է: Փորձել ենք քայլ առ քայլ զարգացնել ենթակառուցվածքները: Այսօր տրամադրվող գյուղտեխնիկան նույնքան կարեւոր է, որքան բնականոն կյանքի համար ստեղծված մյուս պայմանները: Սահմանամերձ գյուղերն այս տարի եւս կլինեն մեր ուշադրության թիրախում»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: