16:47 | 02.03.17 | Նորություններ | 17554

Beeline-ը նոր ակցիա է սկսում

Beeline-ը հայտարարում է ակցիա՝ Բջջային հեռուստատեսություն բջջային կապի բոլոր բաժանորդների համար:

Ակցիան մեկնարկում է մարտի 8-ին եւ կգործի մինչեւ մայիսի 9-ը:

Ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է ունենալ սմարթֆոն եւ ներբեռնել BeeTV բջջային հավելվածը: Արդյունքում հնարավոր կլինի դիտել 15 ամենադիտվող ալիքները։

Ակցիան հասանելի է Հայաստանի բջջային կապի բոլոր բաժանորդների համար: Ընկերությունում նշել են, որ Beeline բաժանորդների համար զրոյացվելու է նաեւ տվյալ հավելվածից օգտվելու ժամանակ ծախսված ինտերնետի տարիֆիկացումը, իսկ այլ օպերատորների բաժանորդներն ինտերնետի համար կվճարեն ըստ իրենց սակագնային փաթեթի:

«Beeline-ը հեռուստաալիքների ցանկը կազմել է այնպես, որպեսզի գոհացնի անգամ ամենապահանջկոտ բաժանորդին: Յուրաքանչյուր հաճախորդ, որն ունի սմարթֆոն կարող է ներբեռնել մեր BeeTV բջջային հավելվածը եւ վայելել 15 ամենադիտվող ալիքներից որեւէ մեկը: Իսկ Beeline բաժանորդների համար գարնանային տոներին ընդառաջ մենք պատրաստել ենք եւս մեկ անակնկալ՝ զրոյացնելու ենք տվյալ հավելվածից օգտվելու ժամանակ ծախսված ինտերնետի տարիֆիկացումը: Ցանկանում ենք բոլորին հաճելի դիտում»,- նշել է Հայաստանում Beeline-ի կոմերցիոն տնօրեն Հայկ Կարապետյանը։