16:39 | 02.03.17 | Նորություններ | 17014

«ՎիմպելԿոմ»-ը վերահաստատել է՝ 2017-ին ՀՀ-ում $30 մլն կներդնի

«ՎիմպելԿոմ»-ը վերահաստատել է, որ 2017թ. Հայաստանում կներդնի $30 մլն, որը հիմնականում կուղղվի ամբողջ ցանցի արդիականացմանը, մեծ մասնաբաժին կհատկացվի նաեւ թվային նոր ծառայությունների ներդրմանը:

Այս մասին հայտնի է դարձել Բարսելոնայում ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի եւ «ՎիմպելԿոմ» ընկերության գործադիր տնօրեն Ժան Իվ Շարլիի, գործառնական արդյունավետության գծով տնօրեն Ալեքսանդր Մատյուշկայի  եւ արտաքին կապերի հարցերով գլխավոր տնօրեն Մարկ Մաքգանիի հանդիպման ընթացքում:

Քննարկվել է Հայաստանում «ՎիմպելԿոմ»-ի կողմից զարգացման նոր մոդելի ներդրման հնարավորությունը, ինչպես նաեւ վերահաստատվել փետրվարին Վահան Մարտիրոսյանի հետ քննարկման ընթացքում տրված այս տարվա ներդրումների ծավալի կրկնապատկման խոստումը:

«ՎիմպելԿոմ»-ի ներկայացուցիչների խոսքով՝ ներդրումային քաղաքականության այս մոտեցումը կկրի շարունակական բնույթ:

Հիշեցնենք, որ Բարսելոնայում կայացած Mobile World Congress-ի շրջանակում «ՎիմպելԿոմ»-ը հայտարարել է ռեբրենդինգի մասին. ընկերությունը կվերանվանվի VEON: