13:59 | 05.12.16 | Նորություններ | 12877

Beeline-ը բարելավել է օպտիկամանրաթելային ինտերնետի որակը

Beeline-ը հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին արդիականացրել է օպտիկամանրաթելային ինտերնետի ենթակառուցվածքը, կատարելագործել է բաժանորդային սարքավորումների տեսականին, ինչը հնարավորություն է տվել բարելավել Beeline-ի օպտիկամանրաթելային ինտերնետի որակը:

Մասնավորապես, ընկերությունն իր գործող օպտիկամանրաթելային ինտերնետի բաժանորդների համար իրականացնում է բաժանորդային սարքավորումների անվճար փոխարինում:

«Ընդամենը մի քանի տարի է, ինչ Beeline-ը սկսել է տրամադրել գերարագ օպտիկամանրաթելային ինտերնետ Երեւանի եւ Գյումրիի բնակիչների համար: Մշտապես արդիականացնելով ցանցը՝ մենք կատարելագործում ենք տրամադրվող ծառայությունների որակը եւ վստահ ենք, որ նոր սարքավորումները հնարավորություն կտան մեր բաժանորդներին լիովին զգալ մեր ինտերնետի որակը եւ հարմարավետությունը»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Ընկերությունը տեղեկացնում է, որ հաճախորդները, որոնք ցանկանում են փորձել Beeline-ի օպտիկամանրաթելային ինտերնետի արագությունը եւ որակը, կարող են միանալ 15 օր անվճար փորձաշրջանով: