10:36 | 05.12.16 | Նորություններ | 12361

    ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ կանցկացվի «Ծրագրավորման ժամ» միջոցառումը

    «Այբ» դպրոցի եւ «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստան» կազմակերպության նախաձեռնությամբ` դեկտեմբերի 18-ին «Այբ» ավագ դպրոցում տեղի կունենա «Ծրագրավորման ժամ» (Hour of Code) միջոցառումը:

    Միջոցառման գլխավոր գործընկերն է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը:

    «Ծրագրավորման ժամ» միջոցառմանը կարող են մասնակցել բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են նոր տեխնոլոգիաներով եւ ցանկանում են ձեռք բերել ծրագրավորման հմտություններ: Ծրագրավորման իմացությունը պարտադիր չէ: Անհրաժեշտ է միայն անգլերենի տարրական իմացություն:

    Մասնակիցները կարող են գրանցվել այստեղ:

    «Նմանատիպ միջոցառումները խթան են ծառայում դպրոցականների շրջանում ծրագրավորմամբ հետաքրքրվելու, նոր գաղափարներով հանդես գալու եւ հետագայում նորարար լուծումներ ստեղծելու համար»,- նշել է Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի տնօրեն Արտաշես Վարդանյանը:

    Միջոցառման պաշտոնական հեշթեգն է #HourofCodeEVN: