11:18 | 16.11.16 | Նորություններ | exclusive 12140

«Ստարտափ Արմենիա»-ի հիմնադիրը՝ 2016-ի New Europe 100 ցուցակում

«Ստարտափ Արմենիա»-ի հիմնադիր եւ նախագահ Հայկ Ասրիյանցն ընդգրկվել է 2016 New Europe 100 ցուցակում, որը համատեղ կազմվել է Res Publica-ի, Google-ի, Visegrad Fund-ի եւ Financial Times-ի կողմից:

Երրորդ տարին կազմվող վարկանիշի նպատակն է գտնել Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի ամենապայծառ եւ լավագույն մարդկանց, որոնք փոխում են տարածաշրջանը, քաղաքական, բիզնես էկոհամակարգը եւ նորարարություն, ձեռներեցություն ու թարմ մոտեցումներ են ցուցադրում տարածված խնդիրների լուծման հարցում:

«Այս ցուցակում ընդգրկվելը միայն իմ նվաճումը չէ. այս հաջողությունը պայմանավորված է մեր թիմի եւ մեր արժեքային համակարգն ընդունող գործընկեր կազմակերպությունների նվիրվածությամբ եւ նպատակասլացությամբ: Սա մեծ հաղթանակ է ոչ միայն իմ կամ «Ստարտափ Արմենիա»-ի, այլեւ ամբողջ Հայաստանի համար՝ նոր, եվրոպական Հայաստանի, որը մենք այսօր միասին կերտում ենք:  Միեւնույն ժամանակ, սա պարտավորեցնում է էլ ավելի արդյունավետ աշխատել` Հայաստանը եւ Կենտրոնական ու Արեւելյան Եվրոպա տարածաշրջանը դարձնելու էլ ավելի դինամիկ զարգացող ու կարեւոր»,- Itel.am- ի հետ զրույցում նշել է Հայկ Ասրիյանցը: