18:15 | 15.11.16 | Նորություններ | 23421

Արմենիա Premium-ի նախագծերը հասանելի են U!TV-ի տեսավարձույթում

Ucom-ը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 31-ից Արմենիա Premium հեռուստաալիքի եթերում հայտված «Ազիզյաններ» եւ «Change» սիթքոմերի, ինչպես նաեւ «Հին արքաներ» բազմասերիանոց հեռուստաֆիլմի առաջին մասերն այսուհետ հնարավոր է դիտել օրվա ցանկացած ժամին։

«Հայաստանում նախադեպը չունեցող կաբելային հեռարձակման ոլորտի մեգանախագծերը U!TV-ի բաժանորդների համար հասանելի են նաեւ տեսավարձույթի (VoD) բաժնում»,- ասված է հաղորդագրությունում:

Յուրաքանչյուր մասի դիտման համար անհրաժեշտ է վճարել 300 դրամ եւ վայելել պրեմիում դիտողների համար նախատեսված հեռուստաբովանդակությունը 24 ժամվա ընթացքում։