17:10 | 15.11.16 | Նորություններ | 13504
Նոյեմբերի 14-ին տեղի է ունեցել «Արեւորդի» 6-րդ միջազգային բնապահպանական փառատոնի փակման արարողությունը եւ մրցանակաբաշխությունը։
Փառատոնն իրականացվել է FPWC-ի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ:
«Արեւորդի» 6-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակում տեղի է ունեցել նաեւ «Արեւորդի» հասարակական կազմակերպության «Կանաչ շարժունակություն» նախագծի ամփոփումը:
Նախագծի նպատակն էլեկտրական հեծանիվների օգտագործման տարածումն է՝ որպես ջերմոցային գազերի արտանետումները բացառող այլընտրանքային փոխադրամիջոց։