12:12 | 15.11.16 | Նորություններ | 13269

«Ռոստելեկոմը» լրագրողական մրցույթ է հայտարարել

«Ռոստելեկոմը» հայտարարում է 2016-2017 թթ. «Տեխնոլոգիաներ կյանքի համար-առավել հնարավորություններ» VI լրագրողական մրցույթը։

Մրցույթի անցկացման աջակիցն է NEC կորպորացիայի դուստր ձեռնարկութունը՝ «ՆԷՔ Նեւա կոմունիկացիոն համակարգեր» բաժնետիրական ընկերությունը։

Գլխավոր մրցանակակիրները 2017թ. հոկտեմբերին կայցելեն Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում գտնվող NEC ընկերության գլխամաս:

Մրցույթն անցկացվում է հետեւյալ անվանակարգերում՝

- Տպագիր մամուլ
- Ռադիո եւ հեռուստատեսություն
- Առցանց ԶԼՄ-ներ
- Սոցիալական մեդիա:

«Մենք այնպիսի զարմանալի ժամանակաշրջանում ենք ապրում, երբ տեխնոլոգիական նորամուծությունները ի հայտ են գալիս գրեթե ամեն օր, եւ մենք նույնիսկ դադարել ենք զարմանալ։ Իսկ դա նշանակում է, որ մեր լրագրողները՝ սկսած Խաբարովսկից մինչեւ Կալինինգրադ, միշտ ստեղծագործելու նյութ ունեն։ Մեր մրցույթը նախատեսված է նրանց համար, ովքեր անկեղծ եւ պրոֆեսիոնալ կերպով հետաքրքրված են հեռահաղորդակցության ոլորտով, պատրաստ են նորամուծությունների այս հոսքի մեջ գտնել յուրահատուկ նորություններ եւ ստեղծել վառ նյութեր։ Բոլորին հրավիրում եմ մասնակցելու եւ հաղթելու»,- հայտարարել է «Ռոստելեկոմ»-ի հանրային կապերի դեպարտամենտի ղեկավար Կիրա Կիրյուխինան։

Մասնակցության հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ է գրանցվել www.smi.rt.ru կայքում։

Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2017թ. ապրիլի 10-ն է: