10:14 | 15.11.16 | Նորություններ | 6104

Ներկայացվել է Microsoft Teams հարթակը

Օրերս Microsoft ընկերությունը ներկայացրել է գործընկերների հաղորդակցման համար նախատեսված Microsoft Teams հարթակը, որը ստեղծվել է կարճ հաղորդագրությունների սկզբունքով եւ ներառում է արդյունավետ թիմային աշխատանքի համար անհրաժեշտ գործիքները։

«Microsoft-ում մենք փորձում ենք ֆիզիկական եւ կորպորատիվ բոլոր օգտատերերին տրամադրել այն տեխնոլոգիաները, որոնք կօգնեն հասնել ավելիին թե յուրաքանչյուր աշխատակցին, թե աշխատանքային խմբերին: Ofiice 365-ը անհրաժեշտ գործիքների լայն հավաքածու է՝ նախատեսված ստեղծագործելու, հաղորդակցվելու եւ համատեղ աշխատելու համար։ Այսօր կորպորատիվ փաթեթների հնարավորությունները լայնանում են Microsoft Teams-ի՝ հաղորդակցման նոր պլատֆորմի շնորհիվ»,- ասել է  Microsoft կորպորացիայի նախագահ Սաթյա Նադելլան։

Microsoft-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ Microsoft Teams-ի հիմքում 4  գաղափար է ընկած:

-    Կարճ հաղորդագրությունների պլատֆորմ՝ նախագծերի շուրջ համատեղ աշխատանքի համար. Microsoft Teams-ը ենթադրում է տարբեր կարճ հաղորդագրությունների խմբերի ստեղծում, ինչը հնարավորություն կտա թիմի յուրաքանչյուր անդամին ներգրավված լինել հաղորդակցման մեջ եւ տեղյակ լինել բոլոր նորություններին։ Խմբային խոսակցությունը հիմնական կարգավորումներով տեսանելի է խմբի բոլոր անդամներին, բայց կա նաեւ անձնական հաղորդագրություններ ուղարկելու հնարավորություն։ Emoji-ների գրադարանը, Gif-ֆայլերի, մեմերի եւ այլ ինտերակտիվ ֆունկցիաների առկայությունը հնարավորություն է տալիս թվային աշխատանքային միջավայր մտցնել որոշակի հետաքրքրություն եւ մոտիվացիա։

-    Թիմային աշխատանքի կազմակերպում. Microsoft Teams-ում հասանելի են Office 365-ի ինչպես արդեն ծանոթ, այնպես էլ խոր մասնագիտացված ծրագրերը։ Աշխատակիցները կարող են զանգահարել միմյանց եւ անցկացնել վիդեո-կոնֆերանսներ, ինչպես նաեւ աշխատել փաստաթղթերի վրա անմիջապես Microsoft Teams-ում։ Microsoft Graph-ը վերլուծում է տեղեկությունը եւ տրամադրում անհրաժեշտ տվյալները, որոնք թիմի անդամները կարող են փոխանցել միմյանց։ Microsoft Teams-ի հիմքում դրված է Office 365 Groups-ի ծառայությունը, որը աշխատող թիմին հնարավորություն է տալիս մեկ գործառույթից անցնել մյուսի, դուրս չմնալ կոնտեքստից եւ միմյանց փոխանցել հասանելի տեղեկատվությունը։

-    Յուրաքանչյուր թիմին նպատակահարմար կարգավորման հնարավորություն. Թիմի անդամները կարող են ստեղծել առանձին խմբեր՝ տարբեր թեմաների շուրջ հաղորդակցվելու նպատակով։ Ամեն խումբ՝ ըստ թեմայի, կարող է առանձին կարգավորվել Tabs ֆունկցիայի միջոցով, ինչը հնարավորություն է տալիս արագ տեսնել եւ աշխատացնել հաճախակի օգտագործվող ֆայլերը եւ ծրագրերը։ Tabs-երը կարող են ստեղծվել Office 365-ի մի շարք ծառայությունների համար, ինչպիսիք են OneNote-ը, SharePoint-ը, Planner-ը, եւ մի շարք այլ լուծումներ։ Ինչպես նմանատիպ Exchange-ը, Microsoft Teams նոր պլատֆորմը նույնպես հնարավորություն ունի ստանալու նորություններ կողմնակի ծրագրերից ինչպիսիք են Twitter-ը կամ GitHub-ը: Այն համատեղելի է Microsoft Bot Framework-ի հետ, ինչը հնարավորություն է տալիս կորպորատիվ միջավայր մտցնել ինտելեկտուալ ծառայություններ։

-    Անվտանգություն. Microsoft Teams-ը Office 365-ի մի մասն է եւ դա ենթադրում է ապահովել անգերազանցելի անվտագություն եւ հետեւել Microsoft Cloud-ի հիմքում ընկած՝ անվտագության ապահովման քաղաքականությանը։ Տվյալներն անընդհատ կոդավորվում են, բազմամաս նույնականացման գործընթացն ապահովում է զարգացած պաշտպանություն, թիմի ներսում տվյալների անվտանգությունն ապահովելու համար։

Microsoft Teams-ի նախնական տարբերակն արդեն հասանելի է Office 365-ի օգտատերերին աշխարհի 181 երկրներում 18 լեզուներով։