16:56 | 10.11.16 | Նորություններ | 12733

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ մեկնարկել է «Արեւորդի» 6-րդ փառատոնը

Այս տարի լրանում է «Արեւորդի» էկո-ակումբների հիմնադրման եւ FPWC–ՎիվաՍել-ՄՏՍ համագործակցության 10-ամյակը: Մեկնարկում է նաեւ նոր՝ «Կանաչ շարժունակություն» նախագիծը:

«Արդեն տասը տարի, համատեղ ջանքերով՝ մենք ձգտում ենք բնապահպանական մտածողություն եւ մշակույթ ձեւավորել հատկապես երիտասարդ սերնդի շրջանում: Անխնա, սպառողական մոտեցումն ու անփութությունը մարդկության նետած բումերանգն է ամբողջ աշխարհին, որը մի օր կարող է վերադառնալ՝ աղետի տեսքով: Դրանից խուսափելու համար մենք պետք է կարողանանք առաջին հերթին խուսափել գիտակցված սխալից. բնությունը ոչնչացնելու, աղտոտելու եւ անտարբերության մթնոլորտից: Մեզ հաջողվում է այսօրինակ միջոցառումներով, քայլ առ քայլ արդյունք արձանագրել: Վստահ եմ, որ երիտասարդ սերունդն առավել պատվախնդիր է այս հարցում»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Արեւորդի» միջազգային բնապահպանական 6-րդ փառատոնի բացման արարողությունը կկայանա նոյեմբերի 11-ին՝ ժամը 18։00-ին, «Մոսկվա» կինոթատրոնի Կապույտ դահլիճում։                                 

Փառատոնն իրականացվում է FPWC-ի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ։ Բոլոր միջոցառումների մուտքն ազատ է: