Անդրեյ Պյատախինը
14:48 | 09.11.16 | Նորություններ | 10928
Beeline-ի հովանավորությամբ Գաֆէսճեան արվեստի կենտրոնում (ԳԱԿ) մեկնարկում է «Սասունցի Դավթի ճանապարհով» նոր կրթական ծրագիրը:
Կրթական անվճար ծրագրին կարող են մասնակցել 8 տարեկանից բարձր դպրոցականներ՝ նախապես գրանցվելով Գաֆէսճեան արվեստի կենտրոնում։
«Beeline–ի կողմից հովանավորվող Գաֆէսճեան արվեստի կենտրոնի կրթական ծրագրերը հանդիսանում են Beeline-ի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ռազմավարության ուղղություններից մեկը: Մենք ձգտում ենք օգնել երիտասարդ սերնդին կրթության ոլորտին առնչվող հարցերում, իսկ նպաստելով նրանց շփմանը պատմությանը, մշակույթին եւ արվեստին, փորձում ենք հարստացնել երիտասարդների գիտելիքները եւ ներքին աշխարհը, այդպիսով հնարավորություն տալով նրանց դարձնել իրենց կյանքն էլ ավելի լավը»,- ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Ծրագրի մանրամասներին տեղեկանալու եւ գրանցվելու համար անհրաժեշտ է զանգահարել (010) 54 19 32/34 հեռախոսահամարով:
Beeline-ը եւ Գաֆէսճեան արվեստի կենտրոնը համագործակցում են 2011-ից: