15:30 | 26.10.16 | Նորություններ | 7387

StartUp Challenge for Artsakh աքսելերացիոն ծրագիրն ընդունում է հայտեր

StartUp Challenge for Artsakh նորարարական բիզնես գաղափարների մրցույթ-աքսելերացիոն ծրագիրն ընդունում է Արցախի զարգացմանը վերաբերող ծրագրերի հայտեր՝ Արցախի եւ Հայաստանի երիտասարդ նորարարներից:

Ծրագիրն իրականացնում են «Թեքնոլոջի Ընդ Սայնս Դայնամիքս» (TSD) ընկերությունը եւ «Նյու Թեքնոլոջի Էդուքեյշն Ֆոնդ» (NTEF) բարեգործական հիմնադրամը՝ ԼՂՀ կառավարության աշխատակազմի աջակցությամբ եւ ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի հետ համագործակցությամբ:

Մասնակցել կարող են Հայաստանից եւ Արցախից ստարտափ թիմեր եւ անհատներ (18-35 տարեկան):

Մասնակցության հայտը հասանելի է այստեղ: Վերջնաժամկետը հոկտեմբերի 31-ն է:
Պարտադիր նախապայման է, որ մասնակից ստարտափ գաղափարները գործեն Արցախում:

Դասընթացների ավարտին Արցախից եւ Հայաստանից ընտրված լավագույն 4-5 թիմերը կմասնակցեն դեկտեմբերի 3-ին Արցախում կայանալիք եզրափակիչ Demo օրվան:

Ծրագիրը որոնում է նաեւ մենթորների, որոնք կաջակցեն կազմակերպել 3-օրյա հանդիպում, որի արդյունքում կձեւավորվեն մասնակից թիմերը եւ բիզնես գաղափարները: Մենթորները նաեւ իրենց նախընտրած թեմայով բիզնես դասընթաց կանցկացնեն եւ կտրամադրեն խորհրդատվություն:

Մենթոր ընկերություններն իրենց հերթին կստանձնեն ստարտափների «խնամակալությունը»՝ առաջնորդելով դրանց հետագա զարգացումը: Որպես մենթոր գրանցվել կարելի է այստեղ: