14:28 | 26.10.16 | Նորություններ | 3349

    Երեւանում կանցկացվի արհեստական բանականությանը նվիրված վորքշոփ

    Այսօր` ժամը 18:00-ին, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում կկայանա PicsArt-ի եւ «Մայքրոսոֆթ»-ի համատեղ վորքշոփը՝ նվիրված արհեստական բանականության ծառայություններին:

    Միջոցառմանը կմասնակցեն խոսնակներ Microsoft կորպորացիայից:  

    PicsArt-ի եւ Microsoft-ի համագործակցության շրջանակում հոկտեմբերի 27-28-ին կանցկացվի նաեւ 24-ժամյա հաքաթոն՝ PicsArt-ի աշխատակիցների համար: