15:58 | 19.10.16 | Նորություններ | 12710
Աշխարհում SDA տեխնոլոգիաների առաջատար Calix, Inc. (Նյու Յորքի ֆոնդային բորսայում գրանցված է որպես CALX) ընկերությունն այսօր հայտարարել է հայկական հեռահաղորդակցության շուկայում ծառայություններ մատուցող Ucom նորարարական ընկերության հետ իր համագործակցության մասին, որի շրջանակում հայ սպառողին հասանելի կդառնան NG-PON2 տեխնոլոգիաների առավելությունները:
2017թ. սկզբին նախատեսված Calix AXOS NG-PON2 համակարգերի նախնական փորձարկումներով՝ Ucom-ը Հայաստանում կմեկնարկի նոր՝ 10 Գբ/վ (վայրկյանում 10 գիգաբիթ) արագությամբ կապի ծառայությունները, ինչպես նաեւ կհամակցի իր ցանցային ենթակառուցվածքները՝ այսպիսով պարզեցնելով իր բիզնես գործընթացները:
Հայաստանում առաջինը FTTH տեխնոլոգիայով ծառայություններ մատուցող Ucom ընկերության եւ Calix-ի միջեւ երկարատեւ համագործակցությունը հանգեցրել է հայկական հեռահաղորդակցության շուկայի վերափոխմանը: Ucom-ն իր հաճախորդներին առաջարկում է ձայնային, հեռուստատեսային եւ տվյալների փոխանցման առաջատար ծառայություններ՝ միաժամանակ շարունակաբար ընդլայնելով իր կոմերցիոն եւ շարժական կապի ծառայությունների պորտֆելը:
Անցած տարի Ucom-ը ձեռք բերեց Orange Armenia ընկերության 100% բաժնետոմսերը՝ այսպիսով արագացնելով եւ ավարտին հասցնելով Հայաստանում առաջատար 4G+/ LTE գերարագ ցանցի ներդրման աշխատանքները եւ առաջինը հանդես գալով 4-ը 1-ում ծառայությունների առաջարկով:
«Calix ընկերությունը գործուն մասնակցություն է ունեցել մեր FTTH ցանցի զարգացման գործում, որը, կարծում ենք, Հայաստանում ներկայումս գործող ամենաընդարձակ եւ առաջատար ցանցն է»,- ասել է Ucom ընկերության բիզնեսի զարգացման գծով տնօրեն եւ ընկերության փոխտնօրեն Ալեքսանդր Եսայանը:
«Լինելով ՕՊՄԹ ցանցով ծառայություններ մատուցող առաջատար ընկերություն՝ մենք վստահ ենք, որ Calix ընկերությունն արժեքավոր դերակատարում կունենա դեպի NG-PON2 եւ AXOS E-Series տեխնոլոգիաներ անցումային փուլում: Մենք մշտապես ունեցել ենք մի տեսլական. դառնալ ամենաառաջատար նորարարական ընկերությունն ինչպես տեխնոլոգիաների, այնպես էլ ծառայությունների մատուցման ոլորտներում, եւ NG-PON2-ն կատարյալ միջոց է բիզնեսներին մտուցվող ծառայություններն ընդլայնելու եւ մեր սեփականությունը հանդիսացող շարժական կապի կայանները կապակցելու համար: Calix-ի հետ համագործակցությունը մեզ հնարավորություն է ընձեռում մեր գործունեությունը տեղափոխել հաջորդ մակարդակ՝ մեկ անգամ եւս նոր շունչ հաղորդելով մեր երկրում լայնաշերտ ծառայությունների շուկային»,- հավելել է նա:
Ucom ընկերության ղեկավարն ընկերության՝ NG-PON2 ծառայությունների հետ կապված հետագա ծրագրերի վերաբերյալ լրացուցիչ մասնրամասներ կհաղորդի այսօր՝ Լոնդոնի ժամանակով 09:00-ին, Լոնդոնի ExCel Convention կենտրոնի Service Monetization Track Room-ում կայանալիք Broadband World ֆորումի շրջանակներում անցկացվող «NG-PON2. Ապագան այսօր այստեղ» խորագրով կլոր սեղան-քննարկման ժամանակ: Կլոր սեղան-քննարկումը կնախագահի Ovum ընկերության գլխավոր խորհրդատու Ջուլի Կունցլերը՝ AT&T, Verizon, եւ Vodafone Group ընկերությունների ներկայացուցիչների հետ համատեղ:
«Լինելով Calix AXOS E-Series համակարգերով NG-PON2 ծառայությունները Հայաստանում առաջինը գործարկող ընկերություն՝ Ucom-ը կշարունակի իր գործունեությամբ տարբերվել հեռահաղորդակցության շուկայի մյուս մասնակիցներից եւ պահպանել առաջատարի իր դիրքն այս ոլորտում ծառայություններ մատուցող այլ ընկերությունների նկատմամբ,- նշել է Calix ընկերության տարածքային գրասենյակի փոխնախագահ Ջոզեֆ Հադդադը: -NG-PON2 ծառայություններն, իսկապես, նոր շունչ կհաղորդեն Ucom-ի՝ որպես հեռահաղորդակցության ծառայություններ մատուցող ընկերության գործունեությանը, որը ցանկանում է օգուտ քաղել շարժական եւ ամրակցված կապի ծառայությունների համակցման առավելություններից, ինչպես նաեւ Հայաստանին, որի քաղաքացիները ձգտում են հասանելիություն ունենալ առաջատար լայնաշերտ ծառայություններին: Մենք շատ հպարտ ենք Ucom ընկերության հետ մեր բազմամյա համագործակցության համար, որի նպատակն է վերափոխել Ucom-ի ցանցը, եւ ակնկալում ենք, որ այս ընկերությունը կունենա շարունակական հաջողություններ, քանի որ NG-PON2 տեխնոլոգիաների գործարկմամբ Ucom-ի ցանցն ու վերջինիս կողմից մատուցվող ծառայությունները կտեղափոխվեն մեկ այլ՝ նոր մակարդակ»: