15:08 | 19.10.16 | Նորություններ | 3261

Վաղվա ՀՀ-ն պետք է լինի զարգացած ՏՏ տիրույթում, ասել է նախագահը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի 2016թ. կրթական պարգեւներին արժանացած ուսանողներին եւ աշակերտներին:

«Վաղվա Հայաստանը պետք է լինի ավելի կրթված, ժամանակի հետ համընթաց քայլող եւ բանիմաց ու ստեղծագործ քաղաքացիների ձեռքում: Վաղվա Հայաստանը պետք է լինի զարգացած տեղեկատվական աշխարհի տիրույթում: Մենք այլ ճանապարհ չունենք»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Նախագահը կոչ է արել երիտասարդներին լինել ավելի համարձակ եւ նախաձեռնող:

«Մենք այսօր ապրում ենք արագ զարգացող աշխարհում: Մենք ձեր տարիքում չգիտեինք, թե ինչպիսի՞ մասնագիտություններ են լինելու զարգացած տեխնոլոգիաների, համացանցի դարաշրջանում: Նույնն էլ լինելու է 20-30 տարի հետո: Դրան պետք է պատրաստ լինել, եւ վստահ եմ, որ դուք պատրաստ եք լինելու»,- հավելել է նախագահը: