11:36 | 15.09.16 | Նորություններ | 13012

Dasaran-ը` #Accelerate2030-ի նորարարական ծրագրերի թոփ հնգյակում

Dasaran կրթական ծրագիրը Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) զարգացման ծրագրի (UNDP) եւ Impact Hub-ի նախաձեռնած Accelerate2030 միջազգային մրցույթում ճանաչվել է լավագույն 5 նորարարական ծրագրերից մեկը:

Առաջին անգամ անցկացվող Accelerate2030 միջազգային մրցույթին մասնակցել է 177 կազմակերպություն:

Dasaran-ը հնարավորություն է ստացել հոկտեմբերի 6-ին Հայաստանը ներկայացնել Ժնեւում կայանալիք Սոցիալական նպատակների գագաթաժողովին:

photo © Dasaran


«Մեր գործունեությամբ մենք նպատակ ունենք Հայաստանն աշխարհին առավել ճանաչելի դարձնել ոչ այնքան որպես ցեղասպանություն վերապրած, որքան ժամանակակից կրթական մոդելներ ստեղծող եւ արտահանող երկիր»,- ասել է Dasaran կրթական ծրագրի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանը:

#Accelerate2030 հարթակի նպատակն է աջակցել եւ օժանդակել աշխարհում առավել խոստումնալից հանրօգուտ նախաձեռնություններին, որոնք ուղղված են Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) իրականացմանը: