18:06 | 14.09.16 | Նորություններ | 21287

Ընդլայնվել են «Viva 2500» եւ «Viva 3500» փաթեթների հնարավորությունները

«Viva 2500» սակագնային պլանով տրամադրվող ծառայությունների փաթեթը համալրվել է 50 րոպե խոսելաժամանակով դեպի ՀՀ այլ, 374 97 բջջային եւ 374 47 քաղաքային ցանցեր, Ռուսաստան, ԱՄՆ եւ Կանադա:
 
Իսկ «Viva 3500» սակագնային պլանի բաժանորդներն այժմ հնարավորություն ունեն օգտագործելու 100 րոպե խոսելաժամանակ դեպի ՀՀ այլ, 374 97 եւ 374 47 ցանցեր, ինչպես նաեւ դեպի Ռուսաստան, ԱՄՆ եւ Կանադա զանգահարելու համար, նախկին 50-ի փոխարեն:
 


*Համարահավաքման ձեւաչափ՝ 77 00 [երկրի կոդ] [հեռախոսահամար]

««Viva 2500» եւ «Viva 3500» սակագնային պլաններն էլ ավելի գրավիչ են դարձել շնորհիվ ավելացված խոսելաժամանակի, ինչն ամսական նույն գումարի դիմաց հնարավորություն է ընձեռում կատարել զանգեր դեպի ՀՀ այլ ցանցեր, 374 97 եւ 374 47 ցանցեր, Ռուսաստան, ԱՄՆ եւ Կանադա: Այս քայլով մենք ընդառաջել ենք բաժանորդների կարիքներին եւ հոգացել նրանց հարմարավետության մասին»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: