14:27 | 31.08.16 | Նորություններ | 6047

    Google-ի նոր ծառայությունը մարտահրավեր կնետի Uber-ին

    Google-ը նախատեսում է գործարկել ճամփորդական ուղեկիցների որոնման պիլոտային ծրագիր:

    The Wall Street Journal-ի փոխանցմամբ՝ փորձնական ծրագիրը նախատեսվում է գործարկել Սան Ֆրանցիսկոյում: Դրա համար կօգտագործվի Waze հավելվածը, որը մշակած իսրայելական ընկերությունը Google-ը գնել էր դեռ 2013թ.:

    Waze-ն իրական ժամանակում տրամադրում է տեղեկատվություն՝ մայրուղիներով երթեւեկող ավտոմեքենաների շարժման մասին՝ վարորդների տրամադրած տեղեկությունների հիման վրա:

    Uber-ի առաջարկած ծառայություններից Waze-ը կտարբերվի նրանով, որ կապ կհաստատի նույն ճանապարհով երթեւեկող վարորդի եւ ուղեւորի միջեւ:  

    Google-ում նշել են, սականգները կլինեն բավական ցածր, որպեսզի դրանից չկարողանան օգտվել ֆինանսական շահ ակնկալողները:

    Պիլոտային ծրագրի շրջանակում վարորդների թիվը կարող է լինել անսահմանափակ, սակայն ուղեւորների ընդհանուր թիվը նախատեսված է 25 հազ.: Ուղեւորները հիմնականում լինելու են Google, Wal-Mart Stores, Adobe ընկերությունների աշխատակիցները:

    Ծառայությունից կարելի կլինի օգտվել օրական առավելագույնը 2 անգամ՝ աշխատանքի գնալիս եւ տուն վերադառնալիս: Ներկայում ծրագիրը մեկ մղոնի համար գանձում է 54 ցենտ, ինչը զգալիորեն ցածր է Uber-ի եւ Lyft-ի սակագներից: