18:04 | 30.08.16 | Նորություններ | 13555
Beeline-ը՝ Vector օնլայն դպրոցի հետ համատեղ, գործարկում է կրթական ծրագիր Eurasia Mobile Challenge նորարարական մրցույթի շրջանակում:
Մրցույթի մասնակցիները, որոնք մինչեւ 2016թ. հոկտեմբերի 15-ը eurasiamobilechallenge.com կայքում կգրանցեն իրենց գաղափարը, հնարավորություն կստանան անվճար մասնակցելու երկու կրթական դասընթացներին:
Հատուկ Eurasia Mobile Challenge-ի մասնակիցների համար Vector-ի փորձագետներն ընտրել են երկու դասընթաց:
Առաջին դասընթացը՝ «Ինչպես ստեղծել բջջայի հավելված», նախատեսված է նրանց համար, ովքեր պլանավորում են իրենց գաղափարը վերածել հավելվածի, սակայն նախկինում նման փորձ չեն ունեցել:
Երկրորդ դասընթացը` «Ֆինանսական գրագիտություն ձեռներեցների համար», կսովորեցնի, ինչպես ընտրել լավագույն մոդել գաղափարը կամ նախագիծը իրականացնելու գործընթացում, կօգնի կազմել բիզնես-պլան եւ հարաբերություններ հաստատել ներդրողների ու բանկերի հետ:
Մրցույթում գրանցվելու եւ քաղաքային ձեռներեցների Vector օնլայն դպրոցի դասընթացների համար զեղչեր ստանալու համար անհրաժեշտ է գրանցվել այստեղ:
Մրցույթում գրանցվելու վերջնաժամկետն է հոկտեմբերի 15-ն է: