Նոր ուսումնական տարվան ընդառաջ ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր կանխավճարային բաժանորդներին առաջարկում է մինչեւ 2016թ. սեպտեմբերի 15-ը ընկերության սպասարկման կենտրոններից մի շարք Alcatel Pixi սմարթֆոնների մոդելներ ձեռք բերել զեղչված գնով եւ ստանալ ներցանցային խոսելաժամանակ եւ ինտերնետ ներառող հատուկ փաթեթ (կարելի է օգտագործել ակտիվացումից սկսած 6 ամսվա ընթացքում):
Ցանկության դեպքում հեռախոսները կարելի է ձեռք բերել նաեւ ապառիկ:
«Մեր օրերում անհնար է պատկերացնել կյանքն առանց ինտերնետի եւ սմարթֆոնի, հատկապես երիտասարդների շրջանում: Բացի անձնական շփումներից եւ ժամանցային հավելումներից, ինտերնետը նաեւ գիտելիքի եւ ինֆորմացիայի անգնահատելի աղբյուր է, որը կարելի է օգտագործել ինքնազարգացման նպատակով: Այսպիսի առաջարկների շնորհիվ ավելի շատ բաժանորդներ են հնարավորություն ստանում ոչ միայն ձեռք բերել մատչելի գնով սմարթֆոն, այլեւ օգտվել ներառված խոսելաժամանակից եւ ինտերնետից»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: