13:04 | 04.08.16 | Նորություններ | 1269

Գործարկվել է Instagram Stories գործառույթը

Instagram-ը ներկայացրել է Instagram Stories նոր գործառույթը, որը հնարավորություն է տալիս կիսվել օրվա ակնթարթներով, որոնք անհետանում են գրառումից 24 ժամ անց:

«Երբ դուք կիսվում եք լուսանկարներով եւ տեսանյութերով, նրանք հայտնվում են սլայդշոու ֆորմարտով՝ դառնալով ձեր պատմությունը: Instagram Stories-ի շնորհիվ կարող եք մոռանալ չափից ավելի շատ գրառումներ անելու խնդրի մասին: Ընդհակառակը՝ կարող եք օրվա ընթացքում անել այնքան գրառումներ, որքան ուզում եք: Դրանք կանհետանան ձեր էջից 24 ժամ անց եւ չեն երեւա ոչ ձեր էջում, ոչ էլ ընդհանուր ժապավենում: Եթե ցանկանում եք մեկնաբանել կամ հավանել այն, ապա այս դեպքում դա հնարավոր չի լինի: Չկա լայքերի կամ մեկնաբանության հնարավորություն»,- ասված է Instagram-ի տարածած հաղորդագրությունում:

Նոր գործառույթն առաջիկա շաբաթներին հասանելի կդառնա ամբողջ աշխարհում:

Հիշեցնենք, որ նմանատիպ գործառույթով է օժտված նաեւ Snapchat-ը, իսկ Instagram-ին արդեն իսկ մեղադրում են գործառույթի կրկնօրինակման մեջ: