16:54 | 03.08.16 | Նորություններ | 6140

Beeline-ը PokemonGo-ի սիրահարների համար անակնկալ է պատրաստել

Beeline-ը օգոստոսի 4-ին եւ 5-ին՝ ժամը 10:00-ից մինչեւ 22:00-ը, Հյուսիսային Պողոտայում գտնվող Beeline վաճառքի եւ սպասարկման գրասենյակի մոտակայքում կակտիվացնի պոկեմոններ գրավող Lure Module-ը:

«Որպես կապի նորարար օպերատոր՝ Beeline-ը հետեւում է թվային տեխնոլոգիաների աշխարհում համաշխարհային միտումներին եւ հաճախորդներին հաճելի անակնկալ է մատուցում: Բոլոր նրանք, ովքեր խաղում են PokemonGo խաղ, որը հաշված օրերի ընթացքում գրավեց միլիոնավոր մարդկանց սրտերն ամբողջ աշխարհում, կարող են մոտենալ Հյուսիսային Պողոտայում գտնվող մեր գրասենյակ եւ փորձել բռնել նոր, այդ թվում` բավական հազվագյուտ պոկեմոնների»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:  

Beeline-ում նաեւ ասել են, որ բաժանորդներին ընկերությունը հնարավորություն կընձեռի բաժանորդագրվել Հայաստանում PokemonGo խաղի պաշտոնական գործարկմանը վերաբերվող նորություններին: Բաժանորդագրված բոլոր մասնակիցները Հայաստանում խաղի գործարկումից հետո Beeline-ի կողմից կստանան հատուկ մրցանակ: