16:40 | 03.08.16 | Նորություններ | 1583

Telegram-ը հերքում է իրանցի հաքերների կողմից մեսենջերը կոտրելու լուրը

Telegram մեսենջերը հերքել է տեղեկություններն այն մասին, թե Իրանից հաքերների խմբին հաջողվել է կոտրել մեսենջերը:

«Հաքերները կարողացել են տիրապետել միայն բաց (public) տվյալներին: Քանի որ Telegram-ն աշխատում է միայն հեռախոսահամարների օգնությամբ, ցանկացած ոք կարող է ստուգել՝ արդյոք ինքը գրանցվա՞ծ է մեսենջերում, թե՞ ոչ»,- ասված է Telegram-ի տարածած հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ օգոստոսի 2-ին լուրեր էին տարածվել, թե հաքերները Telegram-ի 15 մլն օգտատերերի հեռախոսի համարների մասին տեղեկատվություն են ձեռք բերել, իսկ օգտահաշիվ մուտք գործելու համար օգտագործել են SMS-ի միջոցով վավերացման մեթոդը: