15:32 | 26.07.16 | Նորություններ | 6732

Ucom-ի աջակցությամբ մարզիկների երկրորդ խումբը մեկնել է Ռիո դե Ժանեյրո

Ucom ընկերության հովանավորությամբ Հայաստանի ազգային օլիմպիական հավաքականի երկրորդ խումբն այսօր ուղեւորվել է դեպի այս տարվա օլիմպիական մայրաքաղաք՝ Ռիո դե Ժանեյրո։

Մարզիկների հարազատների հետ միասին հայկական օլիմպիական թիմին ճանապարհելու էին եկել նաեւ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը եւ Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

«Ազգային օպերատորի աջակցությամբ Ռիո մեկնած ազգային օլիմպիական հավաքականի ելույթներին բոլորս ենք հետեւելու եւ համոզված եմ, որ շատերը վերադառնալու են բրոնզե, արծաթե եւ, անկասկած, ոսկե մեդալներով: Մենք հավատում ենք մեր մարզիկների տոկունությանը եւ միայն հաջողություն ենք մաղթում»,- նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։