14:25 | 26.07.16 | Նորություններ | 7032

Beeline-ը նվազեցրել է Beeline Fast եւ Beeline Smart Pro սմարթֆոնների արժեքը

Beeline–ը հայտարարում է Beeline Fast եւ Beeline Smart Pro սմարթֆոնների արժեքների նվազեցման մասին:

Ներկայումս, այս սմարթֆոնները կարելի է ձեռք բերել 49900 եւ 39900 դրամ համապատասխանաբար։ Հատուկ ակցիայի շրջանակում Beeline Fast սմարթֆոն գնելու դեպքում հաճախորդը կստանա մեկ ամսով  բաժանորդագրություն «Սմարթ  Հատուկ» կանխավճարային սակագնային փաթեթին եւ 5000 ՄԲ ծավալով բջջային ինտերնետ, որը կարող է օգտագործել վեց ամսվա ընթացքում:

«Հանդիսանալով բյուջետային  մոդելի սմարթֆոններ, Beeline Fast-ը եւ Beeline Smart Pro–ն հուսալի հեռախոսներ են, ունեն գրավիչ դիզայն եւ միաժամանակ համապատասխանում են  օգտագործողների հիմնական պահանջներին կապված ձայնային եւ ինտերնետ հաղորդակցությունների հետ։ Հաճելի է օգտվել նման սմարթֆոններից,  իսկ առաջարկվող սակագնային փաթեթի շնորհիվ , մեր հաճախորդները հնարավորություն կունենան միշտ մնալ կապի մեջ, ակտիվ օգտվել բջջային ինտերնետից եւ ըստ արժանավույն գնահատել մեր պարզ եւ հարմար ծառայությունները» - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: