07:11 | 14.07.16 | Նորություններ | 1908

Մեկնարկել է Armenia StartUp Cup 2016-ի հայտերի ընդունումը

Մեկնարկել է Armenia StartUp Cup 2016 Ազգային Առաջնությունը բիզնես մոդելների առաջնությունը, որն այս տարի կանցկացվի Երեւանում, Գյումրիում, Վանաձորում, Դիլիջանում եւ Ստեփանակերտում:

Բիզնես մոդելի դիմումներն ընդունվում են հուլիսի 1-ից մինչեւ հուլիսի 31-ը:

Armenia StartUp Cup 2016 ազգային առաջնությունը մրցանակային ֆոնդերը հետեւյալն են.

1-ին տեղի հաղթողը կստանա մինչեւ 1,5 մլն դրամ, որը կարող է ներառել բիզնեսի զարգացման համար նախատեսված եւ հատուկ մշակված բիզնես, աուդիտորական, հաշվապահական, ֆինանսական, մարքեթինգային եւ մենեջմենթի խորհրդատվություններ եւ ծառայություններ:

Առաջին մրցանակակիրը հնարավորություն է ստանում ներկայացնել Հայաստանը World StartUp Cup 2017-ում` մրցելով ավելի քան 72 այլ պետությունների առաջին մրցանակակիրների հետ:

2-րդ տեղը զբաղեցրած թիմը կստանա 1 մլն դրամի, իսկ 3-րդ մրցանակակիրը՝ 500 հազ. դրամի խորհրդատվություններ եւ ծառայություններ:

Երկրորդ եւ երրորդ մրցանակակիրները հնարավորություն կստանան ներկա գտնվելու World StartUp Cup 2017-ին՝ ներկայանալով տվյալ բիզնեսով հետաքրքրված վենչուրային ընկերություններին եւ հրեշտակ ներդրողներին:

Մրցույթի 4 ամիսների ընթացքում մասնակից ստարտափները ստանում են անհատական խորհրդատվություն բիզնեսի ճիշտ ներկայացման (պրեզենտացիայի), հաշվապահության, ֆինանսների, մարքեթինգի եւ մենեջմենթի ոլորտներում:

Armenia StartUp Cup-ը Հայաստանում իրականացվում է արդեն 4-րդ անգամ եւ հանդես է գալիս որպես StartUp Cup համաշխարհային ցանցի մի մաս: Անցած տարվա հաղթող Hy Pictures-ը մասնակցում է World StartUp Cup 2016-ին, որը կայանալու է Վաշինգտոնում օգոստոսի 3-5-ը:

Հայկական պատվիրակության կազմում են նաեւ Armenia StartUp Cup 2015թ. գլխավոր հովանավոր «Այ Էյ Բի» բիզնեսի միջազգային ակադեմիան, հայկական ստարտափներ եւ ձեռնարկատիրական էկոհամակարգի ներկայացուցիչներ, հրեշտակ ներդրողներ, վենչուրային մասնագետներ եւ այլն:

StartUp Cup-ը ձեռնարկատիրական հավաքագրման ծրագրի համաշխարհային ցանց է, որի միջոցով ձեռնարկատերերը հզորացնում են համայնքները եւ ստեղծում ձեռնարկատիրական էկոհամակարգ:

Առաջին World StartUp Cup-ն անցկացվել է Երեւանում 2014թ.: