12:01 | 13.07.16 | Նորություններ | 5941
Հուլիսի 11-25-ը Հանքավանում անցկացվում է ամառային տեխնոլոգիական ճամբար` 9-13 տարեկան 600 դպրոցականների համար:
Ամառային ճամբարն իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստանի, Ucom ընկերության եւ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից:
Տեխնոլոգիական ճամբարին մասնակցում են Վորլդ Վիժն Հայաստանի շահառու համայնքների անապահով ընտանիքների երեխաներն ու մարզերի «Արմաթ» ինժերական լաբորատորիաների սաները:
ԻՏՁՄ-ում նշել են, որ ստեղծարար եւ ակտիվ հանգստի պայմաններում համախմբված դպրոցականները կիսվում են ինժեներական հմտություններով, յուրացնում նոր գիտելիքներ ու խրախուսում միմյանց: Երեխաները մասնավորապես սովորում են ծրագրավորել գծին հետեւող ռոբոտ: Բացի այդ, թիմային աշխատանքի միջոցով նրանք նոր եռաչափ տպիչներ են ստեղծում Արցախի դպրոցների համար: