05:55 | 14.07.16 | Նորություններ | 6168

ՎիվաՍել-ՄՏՍ-ը Վրաստանում ռոումինգի նոր առաջարկ է ներկայացրել

ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ մինչեւ 2016թ. հոկտեմբերի 31-ը ընկերության բաժանորդները, ակտիվացնելով ռոումինգ ծառայությունը եւ արդեն Վրաստանում միանալով «Magticom» կամ «Geocell» ցանցին, ինտերնետից կարող են օգտվել 25 դրամ/ՄԲ սակագնով: Ելքային կարճ հաղորդագրությունների համար եւս սակագինը կազմում է 25 դրամ/SMS:
 
«Ներկայումս, համացանցի եւ առհասարակ՝ բջջային հեռախոսակապի միջոցով կապի մեջ մնալը չափազանց կարեւոր է, անկախ նրանցից՝ աշխատավայրում ես, տանը, թե՝ արտերկրում՝ հանգստի նպատակով: Արձակուրդն անցկացնելու կամ գործնական նպատակներով Վրաստան այցելող իր բաժանորդներին հաղորդակցման մատչելի հնարավորություն ընձեռելու համար՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը մինչեւ հոկտեմբերի 31-ը Վրաստանի «Magticom» եւ «Geocell» ցանցերում սահմանել է 25 դրամ սակագին` ինտերնետի 1 ՄԲ-ի համար: Ելքային կարճ հաղորդագրությունների համար եւս սակագինը կկազմի 25 դրամ»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: