13:47 | 11.07.16 | Նորություններ | 4770

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ մեկնարկել է 13-րդ «Ոսկե ծիրան»-ը

Հուլիս 10-ին մեկնարկել է «Ոսկե ծիրան» Երեւանի 13-րդ միջազգային կինոփառատոնը:

Կինոփառատոնի պաշտոնական բացումը տեղի է ունեցել «Մոսկվա» կինոթատրոնում:

Ողջույնի խոսքով հանդես են եկել «Ոսկե ծիրան» Երեւանի միջազգային կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը, արդեն տասը տարի փառատոնի գլխավոր գործընկեր ընկերության՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

««Ոսկե ծիրան»-ը նպաստում է հայկական կինեմատոգրաֆի զարգացմանը՝ որպես համաշխարհային կինեմատոգրաֆի ճյուղի, որն ունի իր ազգային առանձնահատկություններն ու ավանդույթները: Հայաստանի մշակութային կյանքի նշանակալի իրադարձություն դարձած փառատոնը յուրօրինակ խաչմերուկ է, որտեղ հայ կինոգործիչներն ու ոլորտի սկսնակները, ինչպես նաեւ ֆիլմասեր հասարակությունը հանդիպում են աշխարհահռչակ տաղանդավոր կինոգործիչների եւ կինոքննադատների, որոնք ժամանում են Հայաստան՝ ներկայացնելու իրենց արվեստը եւ օգնելու առավել հարուստ ու բազմազան դարձնել հայկական կինեմատոգրաֆը»,- լրատվամիջոցների հետ զրույցում ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: