07:30 | 26.05.16 | Նորություններ | exclusive 7762

Հայկական տեխնո համայնքը՝ օնլայն քարտեզում

Գործարկվել է ՀՀ-ում տեխնոլոգիական ձեռներեցության օնլայն քարտեզը:

Այն պատրաստվել է «Ստարտափ Արմենիա» կազմակերպության կողմից:

Քարտեզում այս պահի ներկայացված են շուրջ 50 ստարտափներ եւ ընկերություններ, ինչպես նաեւ ՏՏ ոլորտում աշխատող կառույցներ՝ այդ թվում աքսելերատորներ, ինկուբատորներ, կրթական հաստատություններ, ԶԼՄ-ներ:

«Հայաստանը համաշխարհային տեխնոլոգիական քարտեզի վրա ընդգրկելու համար նախ պետք է սկսենք հայկական ստարտափներին եւ ոլորտում աշխատող մյուս կառույցներին Հայաստանի քարտեզի վրա միավորելուց»,- Itel.am-ի հետ զրույցում ասել է «Ստարտափ Արմենիա»-ի հիմնադիր եւ նախագահ Հայկ Ասրիյանցը:  

Նա հավելել է, որ քարտեզում ներկայացված տեղեկատվությունը պարբերաբար թարմացվելու է: