Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը
13:05 | 25.05.16 | Նորություններ | 4967
Beeline-ը Հայաստանում հայտարարում է անլար տեխնոլոգիայով եւ 450 մեգահերց հաճախականությամբ արդիականացված ֆիքսված ցանցի գործարկման մասին Վայոց Ձորի մարզում, որը գալիս է փոխարինելու ինտերնետ կապի CDMA ցանցին:
Beeline-ում նշել են, որ արդիականացված ցանցը հնարավորություն է տալիս ստանալ ավելի որակյալ եւ կայուն ազդանշան, որն երաշխավորում է անխափան ինտերնետի կապ գյուղական եւ քիչ բնակեցված շրջաններում:
Այսօր Եղեգնաձորում Beeline վաճառքի եւ սպասարկման գրասենյակում կայացել է ցանցի աշխատանքի շնորհանդեսը: Ընկերությունը պատրաստել էր փորձնական տաղավար, որի վրա, նոր անլար ցանցի օգտագործման միջոցով հնարավոր է եղել ապահովել 10 Մբ/վրկ-ը գերազանցող ինտերնետ կապ:
«Beeline-ը շարունակում է ներդրումներ կատարել տվյալների փոխանցման ցանցում եւ դա անում է այնպես, որ Հայաստանի նույնիսկ ամենահեռավոր բնակավայրերի բնակիչները զգան մեր սերն ու հոգատարությունը: Այսօր 450 ստանդարտի նոր ֆիքսված ցանցը սկսեց գործել Վայոց Ձորում, եւ մենք մինչեւ ամառվա վերջ կկառուցենք երկրի այն տարածքում, որտեղ մեզ մոտ այժմ գործում է CDMA ցանցը: Մեծ ուրախությամբ տեղեկացնում եմ մարզերում բնակվող մեր բաժանորդներին, որ շուտով նրանք կստանան Beeline լայնաշերտ ինտերնետի հնարավորություն մինչեւ 5 Մբ/վրկ արագությամբ բջջային ինտերնետի ներկայիս սակագներից զգալիորեն ավելի էժան գներով»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։