06:31 | 26.05.16 | Նորություններ | 1539

ԻՏՁՄ անդամներն ու ՊԵԿ նախագահը քննարկել են ՏՏ ոլորտի խնդիրները

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) անդամ ընկերությունների ղեկավարները մայիսի 25-ին հանդիպել են Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Հովհաննես Հովսեփյանի հետ:

ԻՏՁՄ-ում նշել են, որ հանդիպումն անցկացվել է «Նախաճաշ նախարարի հետ» ձեւաչափի շրջանակում:

Նախաճաշի ընթացքում վերահաստատվել է ՏՏ ոլորտի եւ ՊԵԿ-ի համագործակցությունը, դրա ընդլայնման ուղիներն ու ծրագրերը, քննարկվել են ոլորտի հիմնախնդիրներն ու լուծման արդյունավետ ճանապարհները:

«Նախաճաշ նախարարի հետ» հանդիպման ձեւաչափն ԻՏՁՄ-ն իրականացնում է շուրջ հինգ տարի: Այն միության անդամներին հնարավորություն է տալիս հանդիպել ՀՀ նախարարներին եւ ոչ ֆորմալ մթնոլորտում քննարկել կարեւոր խնդիրներ:

«Հանդիպումների ընթացքում ի թիվս այլ հարցերի, վեր են հանվում ոլորտի շահերի պաշտպանության հիմնական ուղղությունները, այդ թվում՝ պետության եւ մասնավոր հատվածի համագործակցությանը, տեխնոլոգիական կրթության ու աշխատուժի զարգացմանը վերաբերող հարցեր»,- նշել են ԻՏՁՄ-ում: