11:32 | 12.05.16 | Նորություններ | 6785

Beeline-ի եւ ՄԶՀ-ի վստահության հեռախոսահամարին իրականացվել է գրեթե 1000 զանգ

Beeline-ի եւ Մանկական զարգացման հիմնադրամի կողմից 2015 թ. ապրիլ ամսին գործարկված «0-8000-1007» վստահության հեռախոսահամարին իրականցվել է գրեթե 1000 զանգ։

Զանգերը գրանցվել են ինչպես Երեւանից, այնպես էլ հանրապետության մարզերից՝ մասնավորապես Լոռիից, Շիրակից եւ Արարատից։

«Beeline»-ի եւ Մանկական զարգացման հիմնադրամի գործարկած թեժ գիծն արդեն մեկ տարուց ավել հաջողությամբ գործում է` արագ տեղեկատվություն տրամադրելու եւ արձագանքելու միջոցով առաջարկելով խնդիրների լուծումներ եւ դիմողներին տրամադրելով լիարժեք խորհրդատվություն: Beeline-ը հատկապես կարեւորում է նմանատիպ ծրագրերի իրագործումը, որոնք թվային եւ տեխնոլոգիական լուծումների միջոցով օգնում են փոխել մարդկանց կյանքը դեպի ավելի լավը», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։ 

Նախաձեռնության նպատակն է արագ տեղեկատվություն տրամադրելու եւ արձագանքելու միջոցով խթանել երեխաների իրավունքների պաշտպանության գործընթացը: «0-8000-1007» վստահության հեռախոսահամարին կարող են զանգահարել աշխատանքային օրերին ժամը 9։00-ից մինչեւ ժամը 17։30-ը։ Beeline-ի ֆիքսված կապի բաժանորդները կարող են անվճար զանգահարել վստահության հեռախոսահամարին։