10:18 | 12.05.16 | Նորություններ | 13217

Ucom-ը գործարկել է նոր U! կանխավճարային սակագնային պլաններ

Ucom ընկերությունը ներկայացրել է նոր կանխավճարային սակագնային պլաններ՝ U!1000, U!1500, U!2000, U!3000:

«Այս առաջարկը շատ հարմար է բոլոր նրանց համար, ովքեր չեն ցանկանում ավելորդ անգամ անհանգստանալ, թե որ ուղղությամբ են զանգահարում կամ որքան շարժական ինտերնետ են օգտագործում: Պետք է ուղղակի հիշել ամսական փաթեթի գումարը եւ ազատ շփվել: Այս սակագնային պլանները հարմար են ինչպես ցանցի ներսում, այնպես էլ ցանցից դուրս խոսելու համար»,- նշել է Ucom ընկերության տնօրեն Հայկ Եսայանը:

Միանալով U!1500 սակագնային պլանին՝ բաժանորդները կստանան 100 րոպե դեպի տեղական բոլոր ցանցեր եւ Արցախ, 1 ԳԲ գերարագ ինտերնետի ծավալ, ինչպես նաեւ 150 SMS:

U!2000 սակագնային պլանին միանալիս` բաժանորդները կստանան 150 րոպե դեպի տեղական բոլոր ցանցեր եւ Արցախ, 1,5 ԳԲ գերարագ ինտերնետի ծավալ եւ 200 SMS:

U!3000 սակագնային պլանի դեպքում բաժանորդները կստանան 200 րոպե դեպի տեղական բոլոր ցանցեր եւ Արցախ, 3 ԳԲ գերարագ ինտերնետի ծավալ եւ 300 SMS: Այն նախատեսված է նրանց համար, ովքեր ավելի շատ են օգտվում շարժական ինտերնետից:

U!1000 սակագնային պլանը հարմար է Ucom շարժական համարներին զանգելու համար. բաժանորդները կստանան 1000 րոպե Ucom շարժական ցանցում, 100 SMS, ինչպես նաեւ 100 ՄԲ գերարագ ինտերնետի ծավալ: Ներառված րոպեները սպառելուց հետո մինչեւ ներառումների վավերականության ժամկետի ավարտը Ucom շարժական համարներին կարելի է զանգել 0 դրամ/րոպե սակագնով:

U! սակագնային պլանները ցանկացած պահի կարելի է փոխարինել մյուսով՝ հավաքելով նախընտրած սակագնային պլանին անցնելու կոդը: Սակագնային պլանի ներառումները վավեր կլինեն 30 օր եւ ավտոմատ կվերաակտիվանան 30 օրն ավարտվելուց հետո: