08:56 | 12.05.16 | Նորություններ | 1599

«Ես այսպես եմ տեսնում ճարտարագիտությունը» մրցույթին մասնակցել է 132 դպրոց

Հանրապետության 132 դպրոց մասնակցել է «Ես այսպես եմ տեսնում ճարտարագիտությունը» դպրոցականների մրցույթին, որի նպատակն է միջին եւ ավագ դպրոցների աշակերտների մոտ զարգացնել ինժեներական մասնագիտությունների նկատմամբ հետաքրքրությունը:

Մրցույթը նախաձեռնել է «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միությունը՝ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ), ՀՀ էկոնոմիկայի նախարարության եւ Համաշխարհային Բանկի աջակցությամբ:

ՁԻՀ-ում տեղեկացրել են, որ մրցույթին մասնակցել են Երեւանի եւ ՀՀ բոլոր մարզերի 132 դպրոցների 8-9-րդ դասարանի աշակերտներ, աշակերտական խմբեր, դասարաններ, որոնք պատրաստել են A2 ֆորմատի պաստառներ (420x594)` նվիրված ինժեներական մասնագիտացումներում նորագույն տեխնոլոգիաների օգտագործմանը:

Աշակերտների պատրաստած պաստառները ներկայացնելու համար Երեւանում անցկացվելու է ցուցահանդես-մրցանակաբաշխություն, որի ընթացքում 1-ին, 2-րդ, 3-րդ անվանակարգերում հաղթող ճանաչված եւ լավագույն աշխատանքներ ներկայացրած դպրոցները պարգեւատրվելու են հատուկ մրցանակներով, իսկ մյուս դպրոցներին մասնակցության համար կտրվեն խրախուսական մրցանակներ:

Նշենք, որ լավագույնը ճանաչված պաստառները տեղ կգտնեն մրցույթի արդյունքում տպագրված 2017թ. օրացույցներում, որոնք կտրամադրվեն ՀՀ բոլոր դպրոցներին:

Ներկայացված պաստառները հասանելի են այստեղ: