06:46 | 22.04.16 | Նորություններ | 4728
ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակում կայացել է Հայաստանի ներքին աուդիտորների ինստիտուտի (ՆԱԻ) խորհրդի անդամների հանդիպումը ընկերության ղեկավար եւ մասնագիտական անձնակազմի հետ:
Ինստիտուտի նախագահ, Կենտրոնական բանկի գլխավոր վերստուգիչ Արա Չալաբյանը եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հայտնել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի՝ Հայաստանի ներքին աուդիտորների ինստիտուտ հասարակական կազմակերպության հետ համագործակցության մասին:
«Դժվար է գերագնահատել ներքին աուդիտի կարեւորությունը արդյունավետ եւ թափանցիկ գործարար կառավարում ապահովելու տեսանկյունից: Ներքին աուդիտը, բժշկական լեզվով ասած՝ հնարավոր խնդիրների վաղ կանխարգելման համակարգ է: Այն միտված է վերհանելու տարաբնույթ ռիսկերն ու անհամապատասխանությունը ներքին կանոնակարգերին ու ընթացակարգերին, ինչպես նաեւ համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Նշվել է նաեւ, որ 2016 թ. սեպտեմբերի 15-16 Երեւանում անցկացվելու է 2-րդ միջազգային կոնֆերանսը, այս տարի՝ «Ինչպես իրականացնել փոփոխություններ» խորագրի ներքո, որտեղ բացման խոսքով հանդես է գալու նաեւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Հայաստանի ներքին աուդիտորների ինստիտուտ հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2013թ. (www.iia.am), ներկայում ունի 57 կազմակերպություն ներկայացնող 165 անդամ, որոնց թվում են ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության 5 աշխատակիցներ: