08:14 | 21.04.16 | Նորություններ | 3757

ՎիվաՍել-ՄՏՍ-ը նոր առաջարկ է ներկայացրել STARTPHONE-ի բաժանորդների համար

ՎիվաՍել-ՄՏՍ-ի «STARTPHONE» սակագնային պլանին 24 ամսով բաժանորդագրվելու դեպքում «BLU Studio X Mini» 4G (LTE) սմարթֆոնը կարելի է ստանալ 1 դրամով:

«Մեր ընկերության համար առաջնահերթություններից մեկն է ստեղծել առաջարկներ, որոնք կհամապատասխանեն բոլոր բաժանորդների հնարավորություններին: ՎիվաՍել-ՄՏՍ-ի 4G ցանցն ավելի շատ մարդկանց հասաանելի կդառնա այս առաջարկի շնորհիվ, որի շրջանակում բաժանորդը կարող է ձեռք բերել 4G հնարավորությամբ սմարթֆոն 1 դրամով՝ վճարելով միայն ֆիքսված ամսավճար ծառայությունների համար»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: 

4 500 դրամ ամսավճարի դիմաց այս սակագնային պլանով բաժանորդը ստանում է նաեւ ամսական 2000 ներցանցային րոպե, ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցի ներսում անսահմանափակ (1000 SMS) SMS հաղորդագրություն ուղարկելու հնարավորություն եւ 3000 ՄԲ ինտերնետ: